«Մայր Հայաստան» զինվորական թանգարանը բացել է նոր ցուցադրություն
ՄշակույթՀայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ Զինված ուժերի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը հանդես է եկել նոր ցուցադրությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը նշում է, որ նոր ցուց ադրությունից հատկապես Նեմեսիս գործողությանը նվիրված ցուցադրության, Կամավորական շարժումներին, մարտերի 100-ամյակին նվիրված ցուցադրությունների, մերօրյա հերոսների, նախորդ տարի ադրբեջանական ագրեսիային դիմակայած եւ հերոսի մահով ընկած զինվորների մասին զուցադրությունների մոտ միշտ մարդաշատ է:
«Կապ չունի` տարեդարձ է, հոբելյան է, թե ոչ: Մեր թանգարանը միշտ մարդաշատ է: Միայն նախորդ տարի 75 պետության շուրջ 65 հազար այցելու ենք ունեցել: Նրանք բոլորն էլ տպավորված են հեռանում թանգարանից»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հայրենական Մեծ պատերազմին եւ Արցախյան պատերազմին նվիրված ցուցանմուշների թիվն անցնում է 30. հազարը:
«Թանգարանում նաեւ հավաքչական, համալրման աշխատանք ենք իրականացնում, որպեսզի ցուցանմուշների թիվն ավելանա: Շատ ճիշտ կլինի, որպեսզի մեր համաքաղաքացիներն իրենց տանն ունեցած փաստաթղթերը, լուսանկարները հանձնեն թանգարանին: Այստեղ դրանք ապահով ձեռքերում կլինեն»,- ասաց Հարությունյանը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ ցուցանմուշների թիվը շատ է, իսկ տարածքը փոքր, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել Եռաբլուր պանթեոնում Արցախյան ազատամարտին նվիրված թանգարան կառուցել: