Թմրամիջոց եւ գաղտնի փականով դանակ՝ «Նիսան»-ից
ՀասարակությունՄայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 44-ամյա Հրայր Գ.-ին եւ 40-ամյա Արթուր Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հրայր Գ.-ին պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է փոշենման սպիտակ զանգված եւ 10 սմ շեղբի երկարությամբ գործարանային արտադրության գաղտնի փականով դանակ, իսկ անձնական խուզարկությամբ՝ 0.35 գ կշռով մանրացված կանեփանման կանաչավուն զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: