Տրակտորը կորցրել է կառավարումը եւ շրջվել. կա վիրավոր
ՀասարակությունՄայիսի 8-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 36-ամյա Էդգար Ս.-ի վարած տրակտորը ժամը 15.00-ի սահմաններում Շամբ-Հարժիս ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: