Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել
ՀասարակությունԱնկարայի զինվորական հոսպիտալում մայիսի 9-ին մահացել է Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը։ 67-ամյա Էվրենի մոտ ներքին օրգանների կանգ է եղել, եւ 12 ժամ կյանքի համար պայքարելուց հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Էվրենը Թուրքիայի նախագահն է եղել 7 տարի՝ 1982-1989 թվականներին։
2014թ. հունիսին դատարանը գեներալ Քենան Էվրենին եւ ՌԾՈՒ նախկին հրամանատար, 88-ամյա գեներալ Թահսին Շահինքային մեղավոր էր ճանաչել պետական իշխանության դեմ հանցագործությունների մեջ եւ դատապարատել ցմահ ազատազրկման։ Սակայն վճիռը դեռ ուժի մեջ չէր մտել, քանի որ գերագույն դատական ատյանը պետք է կես տարվա ընթացքում քննարկեր դատարանի վճիռը, ինչն այդպես էլ չէր արվել։