Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը Հայաստանում կներկայացնեն ‹‹Պատերազմական տարիների երգեր›› ծրագիրը
ՀասարակությունՇնորհավորելով մայիսյան փառապանծ հաղթանակները՝ ‹‹Երևանյան հեռանկարներ›› միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է հերթական պատմական իրադարձությունը: Ինչպես տեղեկացրին երաժշտական փառատոնից, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մայիսի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ` նվիրված Մեծ Հայրենական պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:
‹‹Պատերազմական տարիների երգեր›› ծրագիրը կներկայացնեն աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգը կհեռարձակվի նաև Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում երեքշաբթի: