Մակարեւիչը դատի կտա ԶԼՄ-ներին Ուկրաինայում իրեն ծեծելու լուրերի պատճառով
ՀասարակությունՌուս հայտնի երգիչ Անդրեյ Մակարեւիչը կարող է դատարան դիմել Ուկրաինայում իրեն ծեծելու մասին շրջանառվող լուրերի պատճառով: Դերասանի մամուլի խոսնակ Անտոն Չերնինի խոսքով՝ ոչ մի ծեծկռտուք չի եղել, ավելին՝ երաժիշտը Ուկրաինայում համերգ չի տվել, գրում է gazeta.ru-ն:
«Ամեն բան սուտ է: Ոչ մի համերգ չի եղել, եւ շրջագայություն չի եղել: Իսկ ովքեր կշարունակեն այդ տեղեկությունները տարածել, նրանց հետ մենք կհանդիպենք դատարանում»,- հայտարարել է Չերնինը: Ավելի վաղ մամուլում կլուրեր էին շրջանառվում, թե Մակարեւիչին ծեծել են Ուկրաինայում համերգի ժամանակ: