Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 2.7 մագնիտուդով հետցնցում
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 10-ին՝ ժամը 20.46-ին, Վրաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Զոհեր և տուժածներ չկան: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Մայիսի 10-ի ժամը 21.15-ին 2.7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: