Քարաթափում է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհին
ՀասարակությունՎանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի (Մ8) 30-րդ կմ հատվածում մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: