Քաղաքացին ընկել է դիտահորը. Վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՓրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: