Իրաքում եւ Սիրիայում 11 մալայզիացի գրոհային է ոչնչացվել
ՀասարակությունԻրաքում եւ Սիրիայում ոչնչացվել է առնվազն 11 մալայզիացի գրոհային։ Գրոհայինները կռվում էին «Իսլամական պետություն» արմատական խմբավորման շարքերում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության հակաահաբեկչական դեպարտամենտի պետի տեղակալ Այոբ Միդիբ Փիթչային։
Նրա խոսքով՝ ոչնչացված գրոհայինների շարքերում եղել է 6 մահապարտ։ Իրավապահների տեղեկություններով՝ այս պահին արմատական խմբավորման շարքերում կռվում է 80 մալայզիացի։
Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը նշել է, որ ԻՊ-ը համացանցում ակտիվ քարոզչություն է իրականացնում։