Որո՞նք են այս սեզոնի թրեդները. մեկնաբանում է Ֆաինա Հարությունյանը
Lifestyle«Նորաձևությունն ազատություն է». սա առաջին բանն է, որ ասում է ոճաբան Ֆաինա Հարությունյանը, երբ նրան հարցնում ենք սեզոնի թրենդների մասին։ «Նորաձևությունը բիզնես է, դրա համար էլ ամեն սեզոնին այն շատ արագ փոփոխվում է։ Կարծում եմ՝ կարևորը քո ոճն է, ոչ թե բրենդը»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Ֆաինան։

Խոսելով ժամանակակից հայ աղջիկների հագուկապի մասին՝ ոճաբանն ասաց. «Կարծում եմ՝ այսօր ինտերնետը շատ է օգնում լինել նորաձևությանը համահունչ, համադրությունները ճիշտ անել։ Կարծում եմ՝ այժմ մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի անճաշակ լինես։)»։
Ֆաինայի համար նորաձև է այն, ինչ սազում է մարդուն, համապատասխանում է նրա կազմվածքին։ Այնուամենայնիվ, նա առանձնացրեց այս սեզոնի թրենդները՝ նշելով, որ պաստելային գամմաները շատ նորաձև են.
Կիպ, կարճ շորտեր

Բախրամայով պիջակներ, պայուսակներ


Կաշվե, զամշե հագուստներ

Ծաղկավոր պրինտ

Երկար զգեստներ

Ջինսեր. ջինսե վերնաշապիկի համադրությունը ջինսե տաբատի հետ

Ոտքից գլուխ մի գույնի մեջ հագնվելը
Ամալյա Հովհաննիսյան