Ոստիկանի տված ցուցմունքում ակնհայտ հակասություններ նկատվեցին
ՀասարակությունԱյսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի գործով նիստը, որը վարում էր դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նիստի ընթացքում, ըստ ապացույցների հետազոտման սահմանմանված կարգի հարցաքննվեց վկա Հարություն Արղլամազյանը: Ըստ նրա, ինքը ակցիայի անցկացման վայր է եկել այդ օրը ժամը 12.00-ի շրջակայքում: Այն բանից հետո, երբ ոստիկանները բերման են ենթարկել Վահան անունով մեկ այլ ակտիվիստի, ակցիայի մասնակիցները փորձել են պաշտպանել` չթողնելով, որ ոստիկանական մեքենան դուրս գա տարածքից, որից հետո ակցիայի մասնակիցներն իջել են Սարյան-Ֆրիկ փողոցների հատման մասը եւ նստել գետնին:
Պաշտպան Թամարա Բաղդասարյանի այն հարցին, թե երբեւէ եղել է դեպք, որ Նարեկը կոնֆլիկտային իրավիճակի մեջ հայտնված լինի ոստիկանների հետ, Հ. Աղլամազյանը պատասխանեց,- ՙՄենք իրար հետ բազմաթիվ ակցիաների ենք մասնակցել, բայց չեմ նկատել, որ ամբաստանյալը որեւէ խնդիր ունենա ոստիկանների հետ՚:
Նախորդ դատական նիստի ընթացքում ոստիկան Խաչատուր Հովհակիմյանը նշել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես իր ստորադաս Կարեն Սաղաթելյանը փորձել է գետնին պառկած Հարություն Աղլամազյանին ոտքի կանգնեցնել բերման ենթարկելու նպատակով, քանի որ նա փորձում էր իջեցնել ոստիկանական մեքենայի ակը: Այդ ընթացքում ամբաստանյալը հարվածել է իր ստորադասին: Սակայն պատասխանելով պաշտպանի հարցին Հ. Աղլամանյանը նշեց, որ իր ողքին այդ պահին եղել է ընդամենը մեկ ոստիկան, ով տեսախցիկով նկարահնել է իր կատարած գործողությունները:
Հիշեցնենք որ քերական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելը:
Աննա Սայադյան