Գագիկ Բեգլարյանը գոհ է ԱԶԲ-ի հետ համագործակցությունից
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի և այլընտրանքային գործադիր տնօրեն Դոմենիկ Ուոլթն-Ֆրանսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և Հյուսիս-Հարավ ծրագրին վերաբերող մի շարք հարցերի:
Գագիկ Բեգլարյանը նշել է, որ գոհ է նախարարության և ԱԶԲ համագործակցությունից՝ հույս հայտնելով, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրով նախատեսված համատեղ աշխատանքները կտան դրական արդյունքներ:
Ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող 92 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Ասիական զարգացման բանկն իր պատրաստակամությունն է հայտնել այդ
ճանապարհի վերականգնման աշխատանքների համար տրամադրել նախատեսված գումարի 50 տոկոսը: