Սումա Չակրաբարտին կարևորում է ՀՀ-ում հարկային և մաքսային միասնական բարեփոխումները
ՀասարակությունՀայաստանը ներդրումային միջավայրը բարելավելու համար պետք է քայլեր ձեռնարկի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուժեցաղման, հարկային և մաքսային միատեսակ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին:
«Երբ մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին, պետք է ուշադրություն դարձնենք երկու ուղղությունների վրա: Այս ուղղությունների մասին ես ասել եմ Հայաստանի Նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք տեսնել պլան, որը կուժեղացնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչպես նաև ցանկանում ենք տեսնել հարկային և մաքսային բարեփոխումների միասնական իրականացում»,- նշեց Չակրաբարտին:
Նա ընդգծեց, որ իրենք ցանկանում են տեսնել միջոցառումների շարք, որոնք ուղղված կլինեն տարբեր տնտեսվարող սուբյակտների համար հավասար խաղի կանոններ սահմանելուն: Չակրաբարտիի գնահատմամբ՝ մենաշնորհային տնտեսությունները ձեռնտու չեն վերջնական սպառողի համար, քանի որ այդ դեպքում ձևավորվեւմ են գներ, որոնք կարող էին չլինել, եթե լիներ մրցակցություն: