Յակուտսկի օդանավակայանում Ան-26 ինքնաթիռը բախվել է «ԳԱԶել»-ին
Հասարակություն«Բեւեռային ավիաուղիներ» ավիաընկերության Ան-26 ինքնաթիռը Յակուտսկի օդանավակայանում բախվել է «ԳԱԶել»-ին: Այս մասին հաղորդում է Արեւելյան Սիբիրի տրանպորտային հետաքննության վարչության մամուլի ծառայությունը:
«Յակուտսկ քաղաքի օդանավակայանի №27 կայանատեղիում օդանավերի սնունդ տեղափոխող «ԳԱԶել»-ը բախվել է Ան-26Բ-100 ինքնաթիռին, որը պետք է Յակուտսկ-Չոկուրդա չվերթն իրականացներ: Բախման ընթացքում օդանավում անձնակազմ եւ ուղեւորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ Gazeta-ի, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն ինքնաթիռը մասնակի վնասվել է:
Փաստի առիթով նախաքննություն է անցկացվում: «ԳԱԶել»-ի վարորդին ուղարկել են բժշկական փորձաքննության: