Բեռլինի շրջաններից մեկում մարիխուանայի տնկարան են հայտնաբերել
ՀասարակությունԲեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ Կրոյցբերգ շրջանում բակապաններից մեկը «մեծ քանակությամբ փոքր բույսեր է հայտնաբերել, որոնք նրան կասկածելի են թվացել»: Այս մասին գրում է Associated Press-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ հայտնաբերված բույսերը մարիխուանա են: Նրանց խոսքով, շուրջ 700 փոքրիկ տնկիներ են գտել:ս
Ըստ Gazeta-ի, փաստի առիթով հետաքննություն է կատարվում: