Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 41-ամյա քաղաքացու դին
ՀասարակությունՄայիսի 11-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի դուռը բաց է: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան. ննջասենյանկի անկողնում հայտնաբերվել է 1974 թ. ծնված Ա. Ե.-ի դին: