Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Նույն ժամանակահատավծում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ, որից 2-ը' 3-ից 4 բալ ուժգնությամբ, գրանցվել է Թուրքիայի Վան, մեկն էլ' 3 բալ ո ւժգնությամբ, Իրանի Ահար քաղաքների տարածքում: 3 բալ ուժգնությամբ 2 սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել օգոստոսի 28-ից 29-ը Թուրքիայում' Հորասան քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք և Սարիղամիշ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի Ուջար քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Ստեփանակերտ, Քարվաճառ և Հադրութ քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ: