Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ
ՀասարակությունՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում իրացնելով օպերատիվ տվյալները ՝հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: