Ռուս մասնագետները պայմանական հակառակորդի ռադիոճնշման վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է նոր ժամանած ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետների ուսումնա-մեթոդական հավաք: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում նորակոչիկները կուսումնասիրեն պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման հարցերը:
«Եռօրյա ինտենսիվ պատրաստության ընթացքում հավաքների մասնակիցների հետ կանցկացվի ռուսական ռազմակայանում ստացված արդի սպառազինության եւ ռազմական տեխնկայի, դրանց հնարավորությունների եւ ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա բարձրլեռնային եւ շոգ կլիմայի պայմաններում շահագործման կարգի ուսումնասիրման հատուկ դասընթաց»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Գործնականում զինծառայողները կյուրացնեն ռադիոխանգարումների կայանների ծավալումը, կկատարեն ստացված տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, ինչից հետո ռադիոխանգարումներ կիրականացնեն պայմանական հակառակորդի կապի համակարգի խախտման համար: Հավաքների ընթացքում զնծառայողները պետք Է 30 կիլոմետր շառավղով հայտնաբերեն, ուղղորոշեն եւ խլացնեն բջջային եւ արբանյակային կապի ավելի քան 2 հազար ազդանշաններ՝ խանգարումների ավտոմատացված կայանների օգտագործմամբ: