Հայաստանում է ՌԴ ԶՈւ գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը
ՀասարակությունՀայ-ռուսական երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով, մայիսի 12-ից 15-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: