Ալաշկերտից հոսպիտալացված երեխաներից 5-ը դուրս են գրվել
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը մայիսի 12-ի ուշ երեկոյան այցելել է Արմավիր բժշկական կենտրոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էր նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։ Մասնագետների գնահատմամբ՝ հոսպիտալացված 11 երեխաների վիճակը համեմատաբար բավարար է եղել։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։
Մայիսի 12-ի առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերը շարունակվում են։