Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Գավառցի ծնողներն այցելեցին Արցախում ծառայող իրենց զինվոր զավակներին

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Սարուխան, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ համայնքների 17 զինծառայողների ծնողներ այցելեցին Արցախի զորամասեր՝ տեսակցելու իրենց զինվոր զավակներին: Ինչպես  տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ «Գեղարեգ» ՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Դաշտոյանը, Արցախ տանող ճանապարհից առաջ ծնողները ստացել են Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի Տեր Ներսես քահանա Սահակյանի օրհնությունը: «Սուրբ գործ է հայրենիքի պաշտպանությունը, եւ բոլորիս աղոթքներն առաջին հերթին պետք է ուղղված լինեն մեր սահմանները պահող զինվորների սթափության եւ զգոնության համար», - այս խոսքերով զինծառայող որդիներին տեսակցության մեկնող ծնողներին դիմեց Տեր Ներսես քահանա Սահակյանը: «Ծնողները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, մոմեր վառեցին հայրենիքի պաշտպանների համար եւ ճանապարհ ընկան: Լուսադեմին ծնողներն արդեն զորամասի մոտ էին: Մոտալուտ հանդիպման սպասումից չքացել էր անգամ հոգնածությունը: Ժամեր անց նրանց որդիները ստացան իրենց ծնողներին տեսակցելու թույլտվությունը եւ կայացավ երկար սպասված հանդիպումը: Երջանկությունից բխող արցունքերը միախառնվել էին զինվոր որդի ունենալու հպարտությանը»,-պատմեց Գրիգոր Դաշտոյանը:

Շատ ծնողներ ավելի քան կես տարի հնարավորություն չէին ունեցել տեսնելու իրենց որդիներին: Սահմանամերձ զորամաս այցելելու առաջարկությունն արել էին զինծառայողների ծնողները «Գեղարեգ» ԿՄՀԿ-ի կողմից իրականացվող «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ապա սկսվեց խոսք ու զրույցը բանակային առօրյայի, զինվորական ծառայության անհրաժեշտության եւ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունների մասին, որ ծառայության ընթացքում նկատվում են տղաների մոտ: Զինծառայողները հպարտությամբ իրենց ծնողների առաջ նշեցին, որ գոհ են ծառայությունից, հրամանատարության վերաբերմունքից, որ իրենց համար հպարտություն է՝ կրել զինվորի պատվավոր կոչումն ու զինվորական համազգեստը, ապրել զինվորական առօրյայով եւ այն զգացողությամբ, որ կարողանում են ապահովել մի ամբողջ ժողովրդի խաղաղություն: «Մենք որ մեր սահմանը չպահենք, ո՞վ մեր փոխարեն այն կպահի: Տղամարդը կյանքում կոփվում է հենց բանակում, եւ մենք մեզ հզոր ու առնական ենք զգում»,-խոստովանեցին Գեղարքունիքի մարզի զինծառայողները:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից եւ «Գեղարեգ» ՀԿ-ից իրենց շնորհակալությունը հայտնեցին նաեւ զինծառայողների ծնողները՝ նման նախաձեռնության եւ աջակցության համար: Գրիգոր Դաշտոյանը զինծառայողների եւ ծնողների հանդիպման կազմակերպումը համարեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ բանակի նկատմամբ վստահության բարձրացման կարեւոր բաղադրիչ:

«Ես էլ եմ զինվոր» ծրագիրը շարունակում է անդրադառնալ զինվորական առօրյային` ծրագրի մասնակից երեխաների եւ պատանիների համար կազմակերպելով այցելություններ դեպի սահմանամերձ զորամասեր: Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Խոսրով Խլղաթյան

Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը