Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 4 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 5 դեպքից 4 -ը։ Բացահայտվել է գողության 4, յուրացման 2, մաքսանենգության, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: