Մոսկվայի մետրոպոլիտենն 80 տարվա աշխատանքի ընթացքում 145 մլրդ ուղեւոր Է փոխադրել
ՀասարակությունՄոսկվայի մետրոպոլիտենն 80 տարվա աշխատանքի ընթացքում, 1935 թվականի մայիսի 15-ից 145 միլիարդ ուղեւոր Է փոխադրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ մայրաքաղաքի մետրոյի մամուլի ծառայությունում: Այժմ, նշել են մամուլի ծառայությունում, Մոսկվայի մետրոն օրական փոխադրում Է 8 միլիոն ուղեւոր: Ստորգետնյա փոխադրամիջոցի հաստիքակազմում կան 27,2 հազար տղամարդ եւ 18,8 հազար կին: Մետրոյում մինչ օրս աշխատում են Հայրենական մեծ պատերազմի երեք վետերաններ: Ընդամենը գծերում աշխատում են Էլետրագնացքների 4,3 հազար մեքենավարներ: Աշխատանքի 80 տարվա ընթացքում Մոսկվայի մետրոպոլիտենում բացվել Է 196 կայարան:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի մարդատար տրանսպորտի ձեռնարկությունների թվում ուղեւորափոխադրումների մեջ մետրոպոլիտենի բաժինը կազմում Է 56 տոկոս: Երթեւեկության ինտենսիվությամբ, հուսալիությամբ փոխադրումների ծավալներով Մոսկվայի մետրոպոլիտենն առաջին տեղն Է զբաղեցնում աշխարհում: