Ոստիկանությունը ներխուժել է Դեմիրթաշի տուն
ՀասարակությունԴիարբեքիրի Անվտանգության վարչության ստորաբաժանումները ներխուժել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի տուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Քաղաքացիական հագուստ կրող ոստիկանները, Դեմիրթաշի տուն մտնելով, սկսել են հարցուփորձ անել տարբեր հանցագործություններոմ մեղադրվող ինչ-որ անձի վերաբերյալ: Ավելի ուշ նրանք հայտնել են, որ սխալմունք է տեղի ունեցել և հեռացել են: