Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը. Սեյրան Օհանյան
ՀասարակությունՄարտական հերթապահությունը, ԶՈՒ առօրյա գործունեությունն ու ուսումնադաստիարակչական ողջ գործընթացն ու ԶՈւ զարգացումը վերջին մեկ տարվա ընթացքում եղել է Պաշտպանության նախարարության օրակարգում:ՀՀ պաշտպանությաւն նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ նաեւ նշեց, որ ՀՀ ԶՈՒ կարեւորագույն գործընթ ացը սահմանների պաշտպանությունն է: «Այս ժամանակահատվածում մարտական հերթապահությունը նշանավորվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում կտրուկ լարման դեպքերով, որոնք չէին հասել թեժացման նման մակարդակի: Սա արտահայտվեց նաեւ անցյալ տարվա ամառային «մինի» պատերազմով եւ ուսումանվարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, տարեմուտի նախահարձակ գործողությունենրով: Դիրքապահների հմուտ քայլերի եւ հակառակորդի դեմ պայքարի նոր մարտավարության շնորհիվ, նրանց գործողությունները չեն հանգեցրել ռազմավարական նպատակների իրականացմանը, եւ բանակի ու հասարակության շարքերում խուճապ առաջ չի բերվել: Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել»,- շեշտեց Օհանյանը` հավելելով, որ այդ ոտնձգությունները կասեցնելու համար հայկական կողմը թանկ գին է վճարել:
Նախարարն ընդգծեց, որ բացի մարտական հերթապահությունից, կարեւորվում է առօրյա գործունեությունը, ուսումանդաստիարակչական գործընթացը:
«Միջազգային համագործակցության ոլորտում պահպանվել են բանակացային եւ գործընկերյաին հարաբերությունների գործող շրջանակները, որոնք թույլ են տվել պահպանել Հայաստանի ներուժն ու կարողությունները: Չնայած հաշվետու ժամանակահատվածում միջազգային հակամարտությունների աճին, ՊՆ-ն ապահովել է օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համաչափ զարգացում՝ պահպանելով միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը»,- նշեց Սեյրան Օհանյանը: