Դևիդ Քեմերոնը փորձել է կրկնօրինակել Օբամաների հաջողված նկարը, բայց ապարդյուն (լուսանկար)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեք տարի առաջ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ հաղթանակ տարավ ընտրություններում, թվիթերում հայտնվեց այս հաղթական նկարը, որտեղ Բարաք Օբաման գրկել է Միշել Օբամային։
Նկարը ուղեցկվում էր «Եվս 4 տարի» գրությամբ։ Այն դարձավ թվիթերի պատմության մեջ ամենաշատ ռեթվիթ եղած նկարը։
Եվ ահա Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս ցանկացել է մի այսպիսի նկար ունենալ։ Մեծ Բրիտանիայի ընտրություններում նախորդ շաբաթ հաղթանակ տանելուց հետո Քեմերոնը ներկայացրել է Օբամաների նկարի իր տարբերակը։ Եվ ահա, թե ինչպիսին է այն։
Նկարի տակ Քեմերոնը գրել է «Ահա ավելի պայծառ ապագա բոլորի համար»։

