Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Toyota մակնիշի 18 RR 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ Արեգ Թամազյանը Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարուբնակությունն՝ այստեղ: