Հայաստանը խաղաղարար առաքելություն կիրականացնի Մալիում
ՀասարակությունՀայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին՝ մեր երկրի սահմաններից դուրս ծագող հակամարտությունների կանխարգելման եւ մեղմացման նպատակով։ Խաղարար առաքելություններում Հայաստանը գրանցում է միայն հաջողություններ եւ այդ կերպ նպաստում համաշխարհային անվտանգության պահպանմանը:
Մայիսի 12-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկոմ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ՀՀ ԶՈՒ-ն համաձայնություն է ձեռք բերել, որ Հայաստանը կմասնակցի նաեւ Մալիում կազմակերպվելիք խաղաղարար առաքելությանը. ՀՀ-ն արդեն նման առաքելություն է իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում:
«Հայ խաղաղապահներն իրենց խաղաղարար առաքելությունն իրականացնում են Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում։ Այժմ համաձայնություն կա, որ հունիս-հուլիսից ՀՀ ԶՈւ մեկ սպա ուղեւորվի Մալի»,- ասաց նախարարը: