Թաթուլ Մարգարյանը Յոհանես Հանի հետ քննարկել է ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստումը
ՀասարակությունԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 11-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը և տեսակետներն առաձին հարցերի կապակցությամբ:
Յոհանես Հանը բարձր է գնահատել այս տարվա մարտին կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարևորել է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:
Հանդիպմանը կողմերը կարևորել են Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ կառուցողական երկխոսության շարունակումը: