Կնեսետի նախագահը կոչ է արել վերանայել Ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը
ՀասարակությունԿնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղի ունեցած սպանությունները մարդկության դեմ գնահատելով «բարոյական բիծ»: «Պատմությունը չի կարող փոխվել: Դիվանագիտությունն այլևս չի կարող ստվերել աղետը»,- ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, Կնեսետում ունեցած ելույթի ժամանակ նշել է Էդելշտեյնը:
Կնեսետի նախագահի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Իսրայելը Ցեղասպանության հարցում իր վրա է վերցրել հակասական դիրքորոշում: Էդելշտեյնն այդ դիրքորոշումն անվանել է «շատ անվճռական և շատ զուսպ»:
«Որպես հրեա՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող աչք փակել կամ նվազեցնել հայկական ողբերգության չափը»,- ասել է Կնեսետի նախագահը: