«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանը հնարավոր է՝ հրաժարվի նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից
Հասարակություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից: Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից, ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը՝ Մարտիկ Հակոբյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաև իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ Մաքսիմ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։