Սուեզի նոր ջրանցքի բացումը կկայանա օգոստոսի 6-ին
ՀասարակությունՍուեզի նոր ջրանցքի բացումը կկայանա այս տարվա օգոստոսի 6-ին: Այս մասին հայտարարել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ:
«Այս պահին լիովին ավարտված են նոր ջրանքի հունի անցկացման աշխատանքները, ինչպես նաեւ 65 տոկոսով կատարված Է արդեն գոյություն ունեցող ջրանցքի հատակի խորացման եւ լայնացման աշխատանքների պլանը»,- հայտնել Է նա ազգին հղած իր ամենամսյա ավանդական ուղերձում:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Սուեզի նոր ջրանցքի կառուցման եւ հնի միաժամանակյա արդիականացման գրեթե 8 միլիարդ դոլար ընդհանուր գումարի հավակնոտ պլանի գործարկման մասին հայտարարվել Էր անցյալ տարվա օգոստոսին: Նախագիծը նախատեսում Է գործող ջրանցքի 37 կիլոմետրի լայնացում եւ խորացում, ինչպես նաեւ ես 35 կիլոմետր նոր հունի փորում:
Նախագիծն իրագործելու համար աշխատում են 17 քաղաքացիական ընկերություններ՝ բանակի հովանավորությամբ, որն ստանձնել Է ինժեներատեխնիկական ապահովումը: