Մոսկվայի դատարանը կստուգի Լեւոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու օրինականությունը
ՀասարակությունՄոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեւտ»-ի գործի ֆիգուրանտներից մեկին՝ հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, տնային կալանքի տակ պահելու օրինականությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեեւան: Քննիչի միջնորդությամբ՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանված Է մինչեւ հուլիսի 28-ը, փաստաբանները բողոքարկել են այդ վճիռը:
Հայրապետյանին մեղադրում են այն բանում, որ նա մեղսակից Է եղել 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեւտը», որը նա գլխավորել Է երեք տարի, «Սիստեմա» ընկերությանը վաճառելուն:
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում, մասնավորապես, նա վերջին ժամանակներս ապրում Էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով Էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել են տնային կալանքի տակ: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել Է, որ իր պաշտպանյալի առողջությունը խիստ վատացել Է եւ խնդրել Է ազատել նրան: