Եվրոգոտու տնտեսությունը վերջին 2 տարվա ընթացքում ամենաբարձր աճն Է արձանագրել
ՏնտեսությունԵվրոգոտու երկրների տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել Է 0,4 տոկոսով, սա ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն Է վերջին երկու տարում, տեղեկացնում Է BBC-ը:
Հրապարակված տվյալները վկայում են, որ վերջին տարվա ընթացքում եվրոգոտու երկրների տնտեսության աճն աստիճանաբար արագանում Է: Ըստ որում Գերմանիայի տնտեսության աճը չի արդարացրել վերլուծաբանների հույսերը. կանխատեսված 0,5 տոկոսի փոխարեն Գերմանիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին երեք ամսում աճել Է սոսկ 0,3 տոկոսով:
2015 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիայի տնտեսությունը ցուցադրել Է վերջին երկու տարում աճի ամենաբարձր տեմպերը: Ֆրանսիայի Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին երեք ամսում աճը կազմել Է 0,6 տոկոս: