Բակո Սահակյանը մասնակցել է կապիտալ վերանորոգված զորանոցի բացմանը
ՀասարակությունԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին հանրապետության հարավային թեւում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահ Սահակյանը բանակաշինության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի եւ զինվորի ավանդը Արցախի անվտանգության ապահովման մեջ: Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին եւ հրամանատարներին:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: