Բժիշկներն անօգուտ եւ վտանգավոր են համարել հոգեմետ պատրաստուկները
ՀասարակությունՀոգեբուժության բնագավառում կիրառվող պատրաստուկների օգուտը նվազագույն Է, առողջության համար վնասը՝ մեծ, իսկ դրանք պետք Է օգտագործել բացառապես հիվանդությունների սուր փուլում: Այս հայտարարություններով հանդես Է եկել դանիացի ականավոր բժիշկ Պետեր Գյոտցշեն Մեծ Բրիտանիայի The BMJ բժշկական հանդեսի Էջերում:
Գյոտցշեի կարծիքով՝ հոգեմետ պատրաստուկների առավելությունները չափազանցվում են, իսկ կողմնակի ազդեցությունները՝ նվազեցվում: Բացի այդ, հոբեբույժի հաշվարկներով՝ դեղագործական ընկերությունների կողմից հովանավորվող փորձարկումներում լռության են մատնվում պատրաստուկների գործածության հետ կապված մահաբեր վախճանները: Հակադեպրեսանտներ ընդունողների թվում ինքնասպանությունները կարող են 15 անգամ ավելի լինել, քան իր պաշտոնական վիճակագրության մեջ հաղորդում Է ԱՄՆ-ի Սննդամթերքների եւ դեղորայքային միջոցների վերահսկողության վարչությունը (FDA): Բանն ա յն Է, որ FDA-ն հաշվի Է առնում սոսկ այն ինքնասպանությունները, որոնք կատարվել են դեղի գործածումից 24 ժամ անց:
Հենց միայն Դանիայում նեյրոլեպտիկներից, տրանկվիլիզատորներից եւ հակադեպրեսանտներից տարեկան մահանում Է 3693 մարդ: Եթե այս մեծությունն արտարկվի Եվրամիության եւ ԱՄՆ-ի վրա, ապա ստացվում Է, որ հոգեմետ միջոցների զոհ Է դառնում 539 հազար մարդ: