Կպչուն ժապավեն ներկերի փոխարեն. սթրիթ–արտի յուրօրինակ տեսակ (լուսանկարներ)
LifestyleԱվստրալացի նկարիչ Բաֆֆ Դիսսը խուսափում է օրենքի հետ խնդիրներ ունենալուց` աշխատելով բացառապես կպչուն ժապավենով։ Դա հնարավորություն է տալիս առանց ներկ օգտագործելու պատկերազարդել փողոցների պատերը։
Սթրիթ–արտի այս տեսակը հայտնվել էր դեռ 1989 թ.–ին։ Բաֆֆն իր մեջ այդ տաղանդը բացահայտեց 2005 թ.–ին և առ այսօր զբաղվում է իր սիրելի գործով` ամեն անգամ հիացնելով մարդկանց։