Դա իր կյանքի անձնական հատվածն է. Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ բամբասանքների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 12-ին երգիչ Արման Հովհաննիսյանի ծննդյան օրն էր, իսկ Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչի PR մենեջերը՝ Լուսինե Արշակյանը, ով մեզ հետ զրույցում պարզաբանեց վերջին շրջանում երգչի լռության և լրատվամիջոցների հետ շփումից խուսափելու պատճառները, պատմեց Արման Հովհաննիսյանի նոր՝ «Սուրբ երկիր» տեսահոլովակի և առաջիկայում նախատեսվելիք գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձավ Արման Հովհաննիսյանի՝ վերջերս անընդհատ շահարկվող ամուսնալուծության լուրին:
«Պետք է նկատել, որ երգչի լռությունը հարաբերական երևույթ է, որովհետև ճիշտ է հանդիսատեսը դրանց մասին չի տեղեկանում, բայց Արմանը աշխատում է նոր երգերի վրա, զբաղված է բազմաթիվ արտերկրյա համերգներով, այսինքն՝ աշխատանքներ անընդհատ են տարվում»,- զրույցի սկզբում նկատեց PR մենեջերը ու տեսահոլովակների տեսքով պասիվ աշխատանքի վերաբերյալ հավելեց. «Տեսահոլովակ նկարահանելը շատ ժամանակատար գործողություն է, իսկ Արմանն իսկապես խիստ գրաֆիկով է աշխատում»,- ընդգծեց Լուսինեն՝ նշելով, որ Արման Հովհաննիսյանն անընդհատ նոր երգեր է ձայնագրվում:
«Արմանին անընդհատ ուղարկում են նոր երգեր, որոնցից նա ընտրում է իրեն հոգեհարազատները: Պետք է ասեմ, որ Արմանը երգերի ընտրությանը սկզբունքորեն չի մոտենում՝ նրա համար կարևոր չէ, որ իր կատարած երգերի երգահանները լինեն հայտնի կամ շատ փորձառու, Արմանը կարող է կատարել նաև իր երկրպագուների գրած երգերը. նա նման փորձ արդեն ունի: Արմանի երկրպագուներից մի կին հատուկ նրա համար գրել էր մի երգ, որն էլ Արմանը, բոլորիս անակնկալ մատուցելով, երգեց»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: