Մանկապարտեզի կառուցումը կվերսկսվի ֆինանսական հատկացումներից հետո
ՀասարակությունՈսկեհասկի մանկապարտեզի կառուցումը կվերսկսվի ֆինանսական հատկացումներից հետո: 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը, որը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների և համայնքի ներդրումների հաշվին, արդեն ավարտուն տեսքի է գալիս: 2011 թվականին մեկնարկած բուն շինարարական աշխատաքներն ավարտված են, մնացել են միայն ներքին հարդարման, կոյուղագծի անցկացման ու տարածքի բարեկարգման աշխատանքները:
Այս մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը: «Մնացել են միայն ներքին հարդարման և գույքի ձեռքբերման աշխատաքները: Այս աշխատաքների իրականացման համար անհրաժեշտ գումարի տրամադրման հարցով դիմել ենք Շիրակի մարզպետին: Հուսով եմ, հարցը կլուծվի այս տարի, բայց թե ինչ միջոցներով՝ ՀՀ պետական բյուջեի կամ սոցիակալան ներդորումների հիմնադրամի՞ ֆինանսական ջակցությամբ, տեղյակ չեմ: Այս փուլի համար անհրաժեշտ գումարը կազմում է 63 մլն դրամ»,-նշեց Արտաշես Սահակյանը՝ կարևորելով այն փաստը, որ գյուղում մանկապարտեզի կարիքը մեծ է, քանի որ նմանատիպ հաստատություն համայնքը չունի: Ոսկեհասկում մանկապարտեզ գործել է մինչև 1988 թվականը: