Սեւանա լճի մակարդակը գերազանցեց նախորդ տարվա մայիսի նիշը
ՀասարակությունՄայիսի առաջին տասներեք օրում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նկատելիորեն բարձրանալ՝ ապահովելով դրական հաշվեկշիռ նախորդ տարվա նիշի նկատմամբ:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 40 սանտիմետր բարձրության վրա, որը 2 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 37 միլիոն 662 հազար խորանարդ մետր ջուր: Լճի մակարդակի բարձրացման հետագա հավանականությունը պահպանվում է Սեւան թափվող գետերի ելքերի ավելացման եւ սպասվող տեղումների շնորհիվ: Ոռոգման նպատակներով առայժմ Սեւանա լճից ջրբացթողումներ չեն իրականացվում: