ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի Եգիպտոսի և Հնդկաստանի հետ
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Իսրայելի հետ: Այս մասին Երևանում գործարարների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք շարունակում ենք Իսրայելի հետ բանակցությունները ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ, և պետք է ասեմ, որ այդ բանակցությունները բավականին արդյունավետ են»,- նշեց Սլեպնյովը:
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի նաև Եգիպտոսի և Հնդկաստանի հետ: Սլեպնյովը կարևորեց նաև Չինաստանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ: