Այս կադրերը անցած տասնամյակում ցնցեցին ամբողջ աշխարհը (լուսանկարներ)
ԲլոգԱյս կադրերը անցած տասնամյակում ցնցեցին ամբողջ աշխարհը, երևի թե բոլորն են հիշում:
Սրանք աշխարհի ամենադեմոկրատական և ամենաազատական երկրի բանտերում իրականացված անմարդկային տանջանքների մի փոքրիկ մասն են միայն: ԱՄՆ-ը իհարկե դատապարտեց այս անօրինական տանջանքները և, որպես պատիժ, մեղավորների համար սահմանեց ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈւՅԺ:
Այս ամենը օրինական դարձնելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 11-ին ԱՄՆ սենատը ձայների 93% առավելությամբ ընդունեց մի օրենք, որը թույլ է տալիս անմիջապես ձեռբակալել և անժամկետ պահել կալանքի տակ այն քաղաքացիներին, ՈՎՔԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ: Ամենասարսափելին. նույն օրենքով թույլատրվում է հարցաքննության ընթացքում իրականացնել հոգեբանական և ֆիզիկական տանջանքներ: Տանջանքների ձևերը և կարգը ներկայացված է հատուկ փաստաթղթում և ներառում է 528 էջ: Այդ փաստաթուղթը կազմվում է հատուկ ծառայությունների կողմից, որին մասնակցում է U.S. Air Force Survival, Evasion, Resistance and Escape school: Այդ օրենքի նախագծի վրա ԱՄՆ պետբյուջեն ծախսում է 300 մլն դոլլար:
Մեկնաբանություննեը թողում եմ ձեզ...



Հայկ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը