Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Գործադիրը ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի ցանկում ներառել է «Սփայս» թմրամիջոցները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակին: Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներին խմբելով մի գաղափարի շուրջ, կազմակերպիչները կարողացել են աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարող հայ արվեստն ինտեգրվել համաշխարհային մշակույթին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքը: «Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք», - ասել է կառավարության ղեկավարը:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում, գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումն է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:

ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, որ վերականգնման կամ վերաձևակեր պման է ենթակա 1 մլրդ 331 մլն 100 հազար դրամի խախտման փաստ: Տեսչության աշխատանքի արդյունքում այդ գումարից վերականգնվել է ավելի քան 720 մլն 500 հազար դրամ և վերաձևակերպվել ավելի քան 20 մլն դրամ: Կառավարությունը պետական կառավարման մարմիններին հանձնարարել է ձեռնարկել թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ՝ դրանց մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ պայմանագրի ընդունմամբ ՀՀ-ում կիրառվող արտադրանքի ԱՏԳ ԱԱ կոդերի, մաքսային ռեժիմների ընդունված մեծությունների հասկացությունների փոփոխմամբ: Որոշման նպատակը օրենսդրական դաշտի արդիականացումն է, մաքսային մարմինների կողմից տեղեկության տրամադրման գործընթացի խոչընդոտների վերացումը:

Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների «Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական վկայագրման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը նպատակաուղղված է փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչմանը միտված համագործակցությանը, արդյունքների փոխադարձ ճանաչման հիմնական պայմանների սահմանմանը, «ГОСТ» հապավումը կրող ստանդարտների պահպանմանը:

Նիստում համաձայնություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետությունների «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ո լորտում երկու երկրների կապերի սերտացմանը: Շրջանավարտներն ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ:

Գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է տնտեսվարող սուբյեկտների կատարած ներդրումների համար ապահովել կանխատեսելիություն, բարձրացնել ներդրումային գրավչությունը: Որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ եթե ներդրման գումարը 150 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ է, ապա հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, 1-5 մլրդ դրամի դեպքում՝ մինչև 2045թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 5 մլրդ դրամից ավելիի դեպքում՝ մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարությունը հաստատել է քսուքային նյութերի յուղերի, հատուկ հեղուկների անհետաձգելի ընդունման տեխնիկական կանոնակարգը: Այժմ ՀՀ տարածքում գործող օրենսդրության համաձայն, ՀՀ տարածք են ներմուծվում այդպիսի ցածրորակ նյութեր, որոնց օգտագործումը խնդիրներ է հարուցել երկրի տնտեսության վարման մեջ՝ առաջացնելով ազգային անվտանգության, բնական և էներգետիկ պաշարների պահպանության խոչընդոտներ: Որոշումը միտված է դրանց վերացմանը:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ապրանքային նշանների գրանցման գործընթացների պարզեցմանն ու հարկատուների ծախսի կրճատմանը: Նախագիծը մշակել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Նիստում հավանություն է ստացել «Թափոնների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

Հավանության է արժանացել «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ առաջացած հարաբերությունները:

ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, «Ավիացիայի մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական մարմինների դիվանագիտական կարգավիճակ ունեցող աշխատակիցների ամուսինների վարձատրվող աշխատանքի համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով 2014թ. նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:

Կառավարության որոշմամբ՝ Արտակ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:

ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է