Հանրապետությունում անցած մեկ օրում ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 16 մարդ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 6 դեպքից` 4-ը։ Բացահայտվել է գողության 8, կողոպուտի 2, խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք: