Տիգրան Մեծի պողոտայում երեք մեքենաներ են բախվել
ՀասարակությունՄայիսի 13-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 119 դպրոցի դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: