Հոսնի Մուբարաքն ազատ կարձակվի 16,5 միլիոն դոլար տուգանք վճարելուց հետո
ՀասարակությունԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել 125 միլիոն եգիպտական ֆունտի (շուրջ 16,5 միլիոն դոլար) չափով տուգանքի վճարումից հետո: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Մուբարաքը ներկայում գտնվում է Մաադի ռազմական հիվանդանոցում: Եգիպտոսի ռազմական հիվանդանոցներին վերաբերող օրենդրությունը թույլ է տալիս նրա կնոջը՝ Սյուզան Մուբարաքին, մշտապես գտնվել ամուսնու կողքին՝ մինչև նրա ազատ արձակման գործընթացի ավարտը:
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, կոռուպցիայի և պետական գումարներ յուրացնելու մեջ մեղադրվող Հոսնի Մուբարաքն ու նրա որդիները դատապարտվել են երեք տարվա ազատազրկման և 21 միլիոն եգիպտական ֆունտ չափով տուգանքի: Դատարանը նաև պարտավորեցրել է պետությանը վերադարձնել կոռուպցիայի միջոցով յուրացրած 125 միլիոն եգիպտական ֆունտը:
Գլխավոր դատախազությունը հաշվի է առել այն ժամանակը, որի Մուբարաքի կալանավորման ընթացքում երեք տարվա ազատազրկման ժամկետն արդեն լրացել է, և նա այլևս չի համարվում կալանավոր:
Հոսնի Մուբարաքի իշխանությունը տապալվել է 2011թ. փետրվարին՝ հակակառավարական ցույցերի ճնշման տակ: