Բախումից հետո «Միթսուբիշին» վրաերթի է ենթարկել 2 օտարերկրացիներին
ՀասարակությունՄայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ալավերդի-Հաղպատ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող ավտոգազալցակայանի մոտ իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» եւ «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Միթսուբիշի ԻՕ»-ի վարորդը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկել ճանապարհի կողնակում կանգնած օտարեկրյա 2 քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: