Աբովյան քաղաքի խաչմերուկում «Շկոդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջը
ՀասարակությունՄայիսի 13-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Պիոներական եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: